ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +11 °C ... +18 °C Վաղը`+17 °C
«Դատապարտում եմ քաղաքական հետապնդումները, որոնք իրականացվում են քրեական հոդվածների տանիքի տակ». Փաշինյանը` Սեֆիլյանի կալանավորման մասին
12:20, 27.06.2016 | mamul.am
2288 | 0
ԱԺ արտահերթ նիստի սկզբում, մինչ օրակարգային հարցերին անցնելը, վարման կարգով ելույթ ունեցավ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն` անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի դեմ հարուցված քրեական գործին. «Գործ ունենք քաղաքական հերթական հետապնդման հետ: Սրա մասին է վկայում այն, որ մոտ մեկ տարի առաջ նրա դեմ հարուցված քր. գործի նախաքննությունը չի ավարտվել, ըստ էության, չկա էլ ու հիմա երկրորդն է հարուցվում: Դատապարտում եմ ՀՀ-ում շարունակվող քաղաքական հետապնդումները, որոնք քրեական հոդվածների տանիքի տակ են իրականացվում, մինչդեռ ՀՀ-ի շահերից է բխում օր առաջ ազատվել քաղբանտարկյալ ունեցող երկրի պիտակից»,- ասաց պատգամավորը:
«Վարման կարգի հետ առնչություն չուներ, չցանկացա վիրավորել»,- ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի արձագանքը սա էր:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր