ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+22 °C
«Ռուսաստանին նման լիազորություն տալն ազգային դավաճանություն է». ԱԺ-ի դիմաց սկսվել է ՀՕՊ-ի դեմ ակցիան
13:00, 27.06.2016 | mamul.am
2855 | 0
Ազգային ժողովի դիմաց մեկնարկել է «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամների կազմակերպած ակցիան, որի պահանջն է չեղարկել ՀՕՊ համաձայնագրի կնքումը ՌԴ-ի հետ:
«Ոտքի Հայաստան» շարժման անդամ Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ ՀՕՊ համաձայնագրի կնքմանը պետք է դեմ լինի ողջ ժողովուրդը: «ՀՕՊ համաձայնագրի որոշումը կայացվում է մի պետության հետ, որին մենք համարում ենք դաշնակից, բայց Ռուսաստանն ավելի շատ դաշնակցային հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Մեր ժողովուրդն օր օրի սպասում է պատերազմի և ՌԴ-ին նման լիազորություններ տալն ազգային դավաճանություն է»,- ասել է Սանասարյանը:
«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանն էլ նշել է, որ սա Հայաստանի համար ճակատագրական որոշում է, և պետք է միասնական լինել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նստաշրջան, որի ժամանակ կքննարկվի նաև ՀՕՊ համաձայնագիրը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր