ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+22 °C
«Ո՞նց են պատկերացնում` ինչպես են այդ գյուղերը գոյատևելու». ցողամարգցիները ևս դեմ են համայնքների խոշորացմանը
13:45, 28.06.2016 | mamul.am
3224 | 0

Շիրակի մարզի Ցողամարգ գյուղի բնակիչներն սպասում են վարչապետ Հովիկ Աբրահամյանի արձագանքին. այս մասին MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է գյուղապետ Գնել Բարսեղյանը: Նա տեղեկացրեց, որ իրենք դեմ են համայնքների խոշորացմանը և չեն ցանկանում հարակից 14 գյուղերի, այդ թվում` Թորոսգյուղի հետ խոշորացվել։ «Վարչապետին նամակի միջոցով մեր մտահոգություններն ենք ներկայացրել, թե ինչու ենք դեմ խոշորացմանը, այժմ էլ սպասում ենք նրա արձագանքին: Հույս ունենք, որ մեր խնդրանքը անպատասխան չի լինի»,- ասաց գյուղապետը:
Նշենք, որ Շիրակի մարզի 15 գյուղեր խոշորացվելուց հետո, կենտրոնը Թորոսգյուղն է լինելու։ «Մենք դեմ ենք խոշորացմանը, քանի որ մեր գյուղը տարածաշրջանի ամենամեծ գյուղն է: Ինչո՞ւ ամենամեծ գյուղը պետք է գնա և միանա ամենափոքր Թորոսգյուղին: Մենք չենք միանալու Թորոսգյուղին»։ Գյուղապեռը տեղեկացրեց, որ դիմում-բողոք են գրել մարզպետին։ «Պատասխաններ չստանալու դեպքում, բողոքի ալիք կբարձրացնեն:«Գյուղերի խոշորացումը վնասից բացի օգուտ չի տա գյուղերին, ուղղակի վերջնականապես գյուղերը կվերանան: Մեզ համար անհասկանալի է, ո՞նց են 15 գյուղ միացնում, ու ո՞նց են պատկերացնում ինչպես են այդ գյուղերը գոյատևելու, գյուղացին ինչպե՞ս է ապրելու: Խոշորացումը ոչ մի լավ բան մեզ չի տա»,- ասաց Ցողամարգի գյուղացիներից Հարություն Համբաձրումյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր