ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+22 °C
«Կոչ ենք անում՝ դեմ քվեարկել ՀՕՊ-ի համաձայնագրին. այս մեղքը ձեր վրա մի´ վերցրեք». ակտիվիստը` Ռուստամ Գասպարյանին
16:05, 28.06.2016 | mamul.am
3180 | 1

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս պահին ԱԺ-ի դիմաց իրենց բողոքի ձայնն են բարձրացնում «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամները` պահանջելով չեղարկել ՀՕՊ համաձայնագրի կնքումը ՌԴ-ի հետ: Բողոքող քաղաքացիներին է մոտեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը: Դավիթ Սանասարյանը՝ դիմելով պատգամավորին հարցերց. «Այդ համաձայնագրի 6-րդ կետում ասվում է, որ օկրուգի հրամանատարն է որոշում կայացնում: Խաղաղ ժամանակ օկրուգի հրամանատարությունն ստանձնում է Հայաստանը, իսկ պատերազմական վիճակում այդպես չէ»: Ի պատասխան` Ռուստամ Գասպարյանն ասաց. «Եթե Ղարաբաղի վրա հարձակում լինի, Հայաստանի ՀՕՊ-ն իր ամբողջ հնարավորություններով հանդերձ, կպաշտպանի Ղարաբաղին»: Ակտիվիստներից մեկն էլ կոչ արեց պատգամավորին` դեմ քվեարկել, որովհետև կողմ քվեարկելը դավաճանություն է: «Կոչ ենք անում՝ դեմ քվեարկել։ Այս մեղքը ձեր վրա մի վերցրեք»,-ասաց նա, ինչին պատգամավորն արձագանքեց. «Հաստատ չենք վերցնի մեզ վրա մեղք»:

Նշենք, որ այս պահին Աժ-ում քննարվում է ՀՕՊ համաձայնագրի վավերացման հարցը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր