ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«ՀՀ ԶՈՒ-ն անկախ ու ազատ է լինելու Արցախում պաշտպանական ցանկացած գործողություն իրականացնելու համար». ԱԺ փոխխոսնակ
17:40, 28.06.2016 | mamul.am
3128 | 3
Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու համաձայնագրի քննարկման ժամանակ, դիմելով Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանին, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը պարզաբանում խնդրեց. «Շատերը մտածում են, որ հայ-ադրբեջանական բախման դեպքում, եթե Ռուսաստանն ունի հակադարձ կարծիք, ապա մենք այդ ՀՕՊ համակարգը կիրառելու հնարավորություն չենք ունենա, ի՞նչ կասեք սրա հետ կապված»:
«Համաձայնագրի դրույթները չեն տարածվում Արցախի վրա: Արցախի մասով մենք ունենք մեր հակաօդային պաշտպանության միջոցները. ռազմական դոկտրինով ՀՀ-ն հանդիսանում է Արցախի անվտանգության ապահովման երաշխավորը»,- ասաց փոխնախարարը:
Լյուդմիլա Սարգսյանը շարունակեց. «Եթե պատերազմական իրավիճակ է ու Արցախում հակաօդային պաշտպանության խնդիր ունենք, ըստ համաձայնագրի, սա սահմանափակո՞ւմ է մեր հնարավորությունը համակարգն օգտագործելու համար»:
«Համաձայնագիրը որևիցե հարցով չի սահմանափակում մեր հակաօդային պաշտպանության միջոցների կիրառումը»,- եզրափակեց ՊՆ պաշտոնյան:
ԱԺ փոխնախագահ Շարմազանովն էլ իր հերթին արձանագրեց, որ ՀՀ ԶՈՒ-ն անկախ ու ազատ է լինելու Արցախում պաշտպանական ցանկացած գործողություն իրականացնելու համար:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր