ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Գյումրիում այսօր կշարունակվի Վալերի Պերմյակովի դատավարությունը
10:50, 30.06.2016 | mamul.am
2757 | 1

Մեկ ամիս դադարից հետո Գյումրիում այսօր կշարունակվի Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ավետիսյանների պաշտպանները քաղհայց են ներկայացրել հենց ՌԴ-ի դեմ՝ պահանջելով պատճառած վնասների փոխհատուցում. Ավետիսյանների սպանված չափահաս անդամների մասով պահանջում են 50 հազար եվրոյին համարժեք դրամ, երկու փոքրիկների մասով՝ 100 հազար եվրոյին համարժեք դրամ: Ըստ հայցի, ՌԴ-ից պահանջում են հօգուտ Լուսինե Ավետիսյանի, բռնագանձել 100 հազար, Անահիտ Կոշտոյանի՝ 120 հազար, Անդրանիկ Պողոսյանի՝ 125 հազար, Նարինե Պողոսյանի ՝ 125 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ: Հայցը թարգմանվելու է ռուսերեն, այն ժամանակատար է, կտևի մոտ մեկ ամիս: Դատը հետաձգվել էր մինչև հունիսի 30-ը:

Հիշեցննեք` Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր