ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+28 °C
ԱԺ-ն ընդունեց ԸՕ փոփոխությունների մասին օրենքի նախագիծն` երկրորդ ընթերցմամբ
11:50, 30.06.2016 | mamul.am
2727 | 0

Հայաստանի Ազգային ժողովն այսօր` երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին օրենքի նախագիծը:

Նախագծին կողմ է քվեարկել 104 պատգամավոր, դեմ՝ 5, ձեռնպահ՝ 2: Նշենք, որ առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունվել է 106 կողմ, 6 դեմ ձայներով: Տեղեկացնենք, որ այս փոփոխություններով նախատեսվում է տեսանկարահանում իրականացնել տեղամասերում, ուղիղ հեռարձակում ապահովել, ինչպես նաև նախապես գրանցել ընտրողներին՝ նույնականացման քարտեր տրամադրելու համար մատնահետքեր վերցնելով: Այս փոփոխությունները կյանքի կկոչվեն, եթե միջազգային կառույցները ֆինանսավորեն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր