ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+18 °C
Օձի խայթոցի 44 դեպք` առաջին կիսամյակում
18:15, 01.07.2016 | mamul.am
4547 | 0

Հունիսի 30-ի դրությամբ ՀՀ ԱՆ «թեժ գիծ» ծառայությունում գրանցվել է օձի խայթոցի 44 դեպք: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել է 39 դեպք:
Տուժածներից 7-ը դիմել են Երևանի բժշկական կազմակերպություններ, իսկ 36-ը` մարզային:
Առավել շատ դեպքերն արձանագրվել են Արմավիրի մարզում` 11, մյուս մարզերում հետևյալ պատկերն է. Արագածոտն` 10, Արարատ` 5, Շիրակ` 4, Սյունիք` 4, Կոտայք` 2, Վայոց ձոր` 1: Նշենք, որ տուժածներից 29-ին ներարկվել է հակաթույն, իսկ մնացած 15-ի դեպքում բժշկական ցուցում չի եղել:
Տեղեկացնում ենք, որ հանրապետության բժշկական կենտրոններն ապահովված են հակաթույնով։ Բնակչության բոլոր խմբերի համար ներարկումն իրականացվում է անվճար հիմունքներով:
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունն օձի խայթոցի վերաբերյալ առաջին ահազանգը ստացել է ապրիլի 13-ին, իսկ 2015 թվականին` մարտի 3-ին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր