ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Միասնական աշխատանքի շնորհիվ է, որ Քիշնևում ծածանվեց հայոց եռագույնը՝ մեր օրհներգի հնչյունների ներքո»․ Գաբրիել Ղազարյան
20:15, 06.07.2016 | mamul.am
2384 | 0
Քիշնևից վերադարձած բասկետբոլի Հայաստանի հավաքականը, որը նվաճել է Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոնի տիտղոսն, այսօր հյուրընկալվում էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում։ Գաբրիել Ղազարյանի խոսքով՝ այս հաղթանակը երկարատև աշխատանքի արդյունք է․ «Ողջունում եմ բոլորիդ։ Ուզում եմ ողջ հայ ազգի կողմից շնորհակալություն հայտնել ձեզ։ Այս հաղթանակն իրոք շատ սպասված էր։ Այն երկարատև աշխատանքի արդյունք է, կոլեկտիվի, ֆեդերացիայի, ՀԱՕԿ-ի և նախարարության ընդհանուր աշխատանքի։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մարզիչներին։ Մասնագետի աչքով նայելիս ակնհայտ է, որ մարզչական կազմակերպված աշխատանք էր, բացի այդ կար թիմային ոգի։ Այդ աշխատանքի շնորհիվ է, որ Քիշնևում ծածանվեց հայոց եռագույնը՝ մեր օրհներգի հնչյունների ներքո։ Վստահ եմ, որ սա շարունակական բնույթ է կրելու։ Շատ անելիքներ ունենք, և չենք եզրափակվելու զուտ այս նվաճումով։ Մենք առաջիկա տարիների լուրջ աշխատանք ունենք։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ։ Ողջ հայ ազգը հպարտ է ձեզնով և վստահ է, որ դեռ ձեր կարողությունները ցույց եք տալու միջազգային ասպարեզում»,- Ղազարյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։
ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հրամանագրով բասկետբոլիստներին շնորհվեցին ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչումներ՝ համանուն կրծքանշաններով։ Կոչումներին արժանացան Անդրեյ Կոնստանտինովը, Միքայել Պողոսյանը, Սերգեյ Պոլուխինը, Կոնստանտին Միրզոյանը, Անդրե Սփայթ-Մկրտչյանն, Ամիրան Ամիրխանովը, Զարեհ Զարգարյանն, Արթուր Խաչատուրյանն, Արտյոմ Թավաքալյանը և Մայք Դանիելյանը: Բացի այդ, Հայաստանի հավաքական թիմի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանին շնորհվել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատողի կոչում։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր