ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Սիրիական բանակի տասնյակ զինծառայող է զոհվել պայթյունի հետևանքով
16:30, 23.07.2016 | mamul.am
9542 | 0
Սիրիական բանակի առնվազն 38 զինծառայող է զոհվել Հալեպում հինգշաբթի օրը տեղի ունեցած պայթյունից: Ընդդիմադիր «Թուվաշ աշ-Շամ» զինյալ խմբավորումը թունել է փորել Հալեպի ճանապարհային ոստիկանության նախկին շենքի տակ, որն օգտագործվում էր նախագահ Ասադի զորքերի կողմից: Խմբավորումը YouTube-ում տեղադրել է պայթյունի նախապատրաստական աշխատանքների և օդ բարձրացող շենքի տեսագրությունը:

Վերջին 4 տարում Սիրիայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը բաժանվել է բառացիորեն 2 մասի. արևմտյան մասը վերահսկում է պաշտոնական Դամասկոսն, արևելյանը՝ նրա հակառակորդները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր