ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +11 °C ... +18 °C Վաղը`+17 °C
«Կմնանք այնքան, մինչև որ խեղդենք ռեժիմին և հնազանդեցնենք». Վարուժան Ավետիսյան
18:20, 23.07.2016 | mamul.am
5288 | 0
«Շարժումը կա ու որպես դրա առաջնորդ պատկերացնում ենք հասարակության վստահությունը վայելող, դրական անցյալով առաջնորդի: Պատկերացնում ենք Արա Պապյանին, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանին, Լևոն Շիրինյանին: Նիկոլ Փաշինյանին հորդորում եմ վերջ տալ անձնական ու կուսակցական նպատակներով գործեր իրականացնելուն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վարուժան Ավետիսյանը:
«Բ26-ը, Միշիկ-նյուզ համակարգին զուգահեռ կանք մենք, կան ուժին տիրապետող մարդիկ, ովքեր պատրաստ են իրենց կյանքի գնով կատարելու գործողություններ, որին պատրաստ չեն Սերժ Սարգսյանն ու բանդան: Սրանով չի ավարտվելու, մենք էլի կհանդիպենք: Եթե փորձեն անջատել ինտերնետային կապը, լծակներ կգործադրենք»:
Նա ասաց, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը չի փոխվել: «Կառավարության հրաժարականը եթե լինի, պետք է 2 պայմանի բավարարի. չպետք է բաղկացած լինի ՀՀԿ-ից, պետք է ունենա անցումային մանդատ` նվազեցվեն նախագահի լիազորությունները: Իսկ Սերժ Սարգսյանի ճակատագիրը տեսնում եմ դատարանի դահլիճում` օրինաչափ գործողությունների դեպքում իհարկե... Կսպասենք այնքան, մինչև խեղդենք ռեժիմին. հույս ունեմ` գործընթացներն ինչ-որ պահից սկսած արագ զարգացում կունենան»,- հավելեց նա:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր