ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Այսօրվա իրադարձություններն աննախադեպ էին». Արման Մելիքյան
22:30, 23.07.2016 | mamul.am
5931 | 1
Այսօրվա իրադարձություններն աննախադեպ էին և, անկախ ամեն ինչից, կարելի է ողջունել Հայաստանի գործող իշխանությունների զուսպ պահվածքն ու Սասանա Ծռերին՝ լրագրողների և ուղիղ եթերում՝ երկրի քաղաքացիների հետ անմիջնորդ շփվելու հնարավորություն տրամադրելու նրանց որոշումը: Կրկին՝ անկախ հընթացս առաջացած բոլոր կնճիռներից, հատուկ դրվատանքի է արժանի գեներալ Բալասանյանը, ում միջնորդական ջանքերն այսօր արդեն տեսանելի արդյունքի հանգեցրեցին: Ուղիղ եթերի ընթացքում Սասնա Ծռերի դրսևորած պահվածքը՝ վճռականությունը, շիտակությունն ու հռչակված նպատակների ազնվությունն անհնար է անտեսել: ՊՊԾ գնդի տարածքում մինչ այսօր մնացած ոստիկանների ազատ արձակումը ևս կարևոր քայլ էր, որն իր դրական ազդեցությունը կարող է ունենալ հետագա զարգացումների ընթացքի վրա: Իմ գնահատմամբ, Սասնա Ծռերի կողմից նաև մի շարք խելամիտ քաղաքական դիտարկումներ և սկզբունքներ հնչեցվեցին: Պետք է կարողանանք բոլորս միասին օգնել, որպեսզի այս իրավիճակը մնա խաղաղ հունի մեջ և հանգեցնի էական որակական փոփոխությունների, որոնցից կշահի պետությունը: Մտերմաբար կուզեի խորհուրդ տալ հաջորդ միջնորդին՝ նա, հատկապես լրագրողների հետ շփումների ժամանակ, թերևս, պետք է մնա կողմերի վստահությունը վայելող չեզոք անձի դիրքում, որի խնդիրն է ապահովել բանակցող կողմերի շփման տեխնիկական հնարավորությունը և որը չպետք է հանդես գա բանակցողների տեսակետները հանրությանը հաղորդելով կամ դրանց մեկնաբանությամբ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր