ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Մյունխենի հրաձիգը ողբերգության օրը կտրվել էր քննությունից. Bild am Sonntag
16:15, 24.07.2016 | mamul.am
4894 | 1
Ուրբաթ` հուլիսի 22-ի երեկոյան Մյունխենի առևտրի կենտրոնում հրաձգություն սկսած երիտասարդը լուրջ խնդիրներ է ունեցել հասակակիցների հետ շփման մեջ, իսկ ողբերգության օրը կտրվել էր տեխնիկական դպրոցի քննությունից: Այդ մասին հայտնում է գերմանական Bild am Sonntag թերթը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրի: Հարձակվողը 18-ամյա Ալի Դավիդ Սոնբոլին էր, ով ծագումով իրանցի էր, բայց ծնվել և մեծացել էր Մյունխենում, Գերմանիայի քաղաքացի էր։
Սոնբոլին ծաղրուծանակի է ենթարկվել իր հասակակից թուրքերի ու արաբների կողմից։ Մի քանի տարի առաջ նա կողոպուտի զոհ է դարձել և ծեծից հետո դիմել է ոստիկանություն։ Թերթը նշում է, որ հրաձիգի մոտ ախտորոշվել է ուշադրության և գերակտիվության դեֆիցիտի սինդրոմ։
Քննությունը համարում է, որ Սոնբոլին կարող էր համակրել Անդերս Բրեյվիկին, որը սպանդ էր կազմակերպել Նորվեգիայում 5 տարի առաջ։ Երիտասարդի սենյակում հայտնաբերվել են գրքեր, որտեղ նկարագրվում են զանգվածային սպանություններ դպրոցներում։
Հիշեցնենք, որ Սոնբոլին կրակ էր բացել առևտրի կենտրոնի տարածքում ուրբաթ` հուլիսի 22- երեկոյան: Նա սպանել էր 9-ը մարդու, ինչից հետո ինքնասպան եղել: Դեպքի հետևանքով վիրավորվել է 35 մարդ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր