ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+18 °C
Արայիկ Խանդոյանը կրակել է անօդաչու թռչող սարքի վրա, և այդ պահին դիպուկահարը կրակել է նրան
19:35, 29.07.2016 | mamul.am
11232 | 3

Ոստիկանությունը հաստատում է ՊՊԾ գնդի տարածքում կրակոցների մասին լուրը

17:20-ի դրությամբ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեսյբուքյան էջում հաստատել է ՊՊԾ գնդի տարածքում կրակահերթեր հնչելու մասին լուրը․
«Ի խախտումն իրավապահների պահանջի՝ քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքում կրակահերթեր են հնչել: Իրավապահները պատասխան կրակ են բացել: Վիրավորվել է կրակողներից մեկը` Արայիկ Խանդոյանը»,- գրել է նա։
«Սիվիլնեթը» զրուցել է Սասնա ծռեր խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի հետ: Վերջինս նշել է, որ Արայիկ Խանդոյանը գտնվում է գնդի տարածքում։ Նա ստացել է փափուկ հյուսվածքի վնասվածք և վիճակը ծանր չէ։ Ըստ Ավետիսյանի՝ Արայիկ Խանդոյանը կրակել է անօդաչու թռչող սարքի վրա, որպեսզի համոզվի, որ այն պայթուցիկ չէ, և այդ պահին դիպուկահարը կրակել է նրան։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր