Սարի թաղում քիչ առաջ տեղի ունեցած ոստիկանական բռնությունների արդյունքում բազմաթիվ վիրավորներ կան: Ինչպես հայտնում է MAMUL.am-ի թղթակիցը՝ ցույցից առաջ Սարի թաղի մանկապարտեզի մոտ նկատվել էին խմբեր, որոնց մեջ են եղել, ինչպես տեղացիներն են ներկայացրել, հայտնի ընտրակեղծարարներ: Քիչ առաջ Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը հաստատեց, որ այդ խմբի մարդիկ քաղաքացիական շորերով ոստիկաններն էին ու հանրապետականներ: Նրանք թիկունքից հարձակվել են քաղաքացիների վրա, երբ ոստիկանները դիմացից սկսեցին գրոհը: Ի դեպ, հենց քաղաքացիական հագուստով ոստիկաններն են առավել հաճախ հարձակվել ցուցարարների և լրագրողների վրա: Ծեծի են ենթարկվել մի շարք կայքերի, այդ թվում՝ արտասահմանյան, օպերատորները, լրագրողները, պոկվել են նրանց հավաստագրերը: Նրանց խցիկները կոտրելու բազմաթիվ փորձեր են իրականացվել: Առևանգվածների թիվը հաշվվում է հարյուրներով, բազմաթիվ են վիրավորները: Սարի թաղում «ՍիվիլՆեթ»-ի լրագրողի և օպերատորի ոտքերի տակ պայթուցիկ է պայթել, ինչի հետևանքեվ նրանք վնասվածքներ են ստացել։ |