ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +10 °C ... +19 °C Վաղը`+20 °C
«17-ամյա Սայաթ Հարությունյանը գնացել էր Սարի թաղ` քույրերին տեսնելու». գյուղապետ
13:05, 30.07.2016 | mamul.am
6263 | 4
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ` ուշ երեկոյան, Սարի թաղում ոստիկանական գործողությունների հետևանքով տուժած 17-ամյա Սայաթ Հարությունյանի աչքը հեռացրել են: MAMUL.am-ի թղթակցին հաջողվեց պարզել, որ երիտասարդը Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի Շատվան գյուղից է:
«Հորեղբայրն էր արտասահմանից եկել, պետք է նրան ճանապարհեին, այն էլ այս փորձանքը եկավ, խեղճ տղան գնաց ու ընկավ կրակի մեջ: Ակցիաների ընդհանրապես չի մասնակցել, ու նրանց հետ որևէ կապ չունի, ուղղակի այդ պահին գտնվել է Սարի թաղում, քանի որ քույրերն այնտեղ են բնակվում, գնացել էր նրանց տեսնելու»,- մեզ հետ զրույցում ասաց Շատվանի գյուղապետ Լյովա Աբրահամյանը:
Նա տեղեկացրեց, որ Սայաթը միակ տղան է, այս տարի նոր պետք է դպրոցը ավարտի. «Քիչ առաջ հորեղբոր հետ խոսեցի, ասում է վիճակը լավ է, դեպքի մասին էլ պատմեց հետևյալը, որ տանից դուրս է եկել քայլելու, և հանկածարակի ոտքի տակ բան է պայթել ու արդյունքում աչքը վնասվել: Հիմա վիճակը կայուն է»:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր