ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Էրեբունի ԲԿ-ում գտնվող վիրավորների վիճակը ծանր է
12:50, 30.07.2016 | mamul.am
10306 | 2
Էրեբունի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանն` այսօր, լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ գիշերը` Սարի թաղում ոստիկանների և քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով իրենց մոտ ընդունել են 16 տուժած:
«Այս պահին իրենց մոտ է գնվում 9 հիվանդ՝ 2 քաղաքացի, 6 ոստիկան և «Սասնա ծռեր» խմբավորման մեկ անդամ: Մի ոստիկանը բավականին ծանր վիճակում է, վերակենդանացման բաժանմունքում դեռևս, ունի որովայնի հրազենային վնասում, երեկ կատարվել է վիրահատություն, առավոտյան անջատել ենք արհեստական շնչառական սարքից: ՊՊԾ տարածքից երկու հիվանդ են երեկոյան տեղափոխել, մի հիվանդը՝ Լամբարյանը, վիրահատվել է, ոտքի բեկորային վնասումներ ուներ, վիրահատությունը հարթ է անցել, նույնպես արհեստական շնչառության սարքից անջատվել է», - ասել է Մանուկյանը:
Հիշեցնենք, որ երեկ «Սասնա ծռեր» խմբավորման կողմից գրավված ոստիկանության ՊՊԾ գնդում վիճակը լարված է եղել: Խմբավորման երկու անդամներ հրազենային վնասվածքներ են ստացել, որից հետո տեղափոխվել են հիվանդանոց:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր