ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Հայ զինվորին գլխատած ադրբեջանցի սպան համասեռամոլ է». Աշոտ Ասատրյան
11:30, 08.08.2016 | mamul.am
12140 | 1

Էլնուր Քյազանֆար օղլու Ֆարզալիև, ով ծառայում է Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ուժերում համասեռամոլ է: Ժամանակին ադրբեջանական մի շարք կայքեր բարձրաձայնում էին այս մասին, որ Ադրբեջանի բանակում, հատկապես հատուկ ստորաբաժանումներում, ծառայություն իրականացնող սպաների մեծ մասը համասեռամոլներ են, որոնք հովանավորվում են հենց բանակի ղեկավարության կողմից ու նրանց վարքը տարբերվում էր մնացած զինվորների վարքից՝ վատ իմաստով: Որոշ ժամանակ անց ու հատկապես այս տարվա ապրիլ ամսից բոլոր լրատվամիջոցները սկսեցին լռել դրա մասին, երևի հենց անձամբ Իլհամ Ալիևի հրամանով այդ թեման դարձավ փակ բոլորի համար:

Ադրբեջանի նախագահները միշտ լավ վերաբերմունքի են արժանացրել այս սպային: 1998 թ. հունիսի 24-ի թիվ № 735 հրամանագրով, Էլնուր Ֆարզալիևը (այն ժամանակ սերժանտ) Ադրբեջանի նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: 2016 թվականի ապրիլ ամսվա պատերազմից հետո Իլհամ Ալիևը Էլնուրին ու մի շարք այլ զինծառայողների պարգևատրեց, սակայն մինչ օրս չի հրապարկվել այդ պարգևների ու պարգևատրվածների ցուցակները, սակայն նկարների մեջ պարզ երևում է , որ նրանցից մեկը այս համասեռամոլ սպան է: Արդեն պարզ է , որ պարգևատրված մյուս սպաները ևս Էլնուրի նման համասեռամոլներ են:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր