ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +10 °C ... +17 °C Վաղը`+19 °C
Այսօր Համո Սահյանի ծննդյան օրն է
17:27, 14.04.2012 | mamul.am
3757 | 2

Աչքն ու ականջն եմ ես մայր բնության,

Գիտակցությունը նրա մարմնավոր,

Հասակակիցն եմ նրա հնության

Եվ ծլարձակումն ու ծաղկումը նոր...

(''Թե ով եմ և ինչ''): Հ. Սահյան

Սահյանը քնարերգության մեջ կատարյալ բնանկարիչ էր: Նրա բանաստեղծություններում շունչ ու ոգի են առել հայրենի եզերքի քարն ու քարափը, ճամփան ու կածանը, ծառն ու ծաղիկը, մանկության օրերի բոլոր հիշատակները: Բանաստեղծը ձգտում էր պահի մեջ որոնել բնության և մարդու հավերժության, իսկ հավիտենության մեջ` պահի գեղեցկության գաղտնիքը:

Սահյանը ծնվել է Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Լոր գյուղում։ 1927թ. տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթությունը։ 1935թ. ընդունվել և 1939թ. ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը։ 1939-41թթ. աշխատել է Բաքվի ''Խորհրդային գրող'' ամսագրում, որպես գրական աշխատող։ 1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ծառայել է ռազմա-ծշովային նավատորմում։ 1945-51թթ. աշխատել է Բաքվի ''Կոմունիստ'' (հայերեն) թերթի խմբագրությունում որպես գրական աշխատող, 1951-54թթ.՝ Երևանի ''Ավանգարդ'' թերթում որպես բաժնի վարիչ, 1954-55թթ.՝ ''Ոզնի'' ամսագրում որպես բաժնի վարիչ։ 1965-67թթ. եղել է ''Գրական թերթի'' գլխավոր խմբագիրը։

Սահյանին հռչակ են բերել ''Որոտանի եզերքին'' (1946), ''Բարձունքի վրա'' (1955), ''Նաիրյան դալար բարդի'' (1958), ''Սեզամ, բացվիր'' (1972, ՀԽՍՀ պետական մրցանակ), ''Իրիկնահաց'' (1977), ''Կանաչ-կարմիր աշուն'' (1980), ''Դաղձի ծաղիկ'' (1986) ժողովածուները։ Գրել է նաև հայրեններ, կատարել թարգմանություններ։

Սահյանը մահացել է 1993թ.` Երևանում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր