ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Ադրբեջանը խնդրել է Թուրքիային օգնել բացահայտել Գյուլենի կողմնակիցների ֆինանսավորման աղբյուրները
18:20, 23.08.2016 | mamul.am
6376 | 0
Ադրբեջանը դիմել է Թուրքիային՝ երկրում ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների ֆինանսավորման աղբյուրները բացահայտելու գործում աջակցություն ցուցաբերելու խնդրանքով, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն: Այդ մասին ասվում է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության, Գլխավոր դատախազության և Պետական անվտանգության ծառայության համատեղ հայտարարության մեջ: Ավելի վաղ հաղորդվել է, որ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել մի խումբ մարդկանց, որոնք, ենթադրաբար, կապված են Գյուլենի շարժման հետ: Անկարան մեղադրում է Գյուլենին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մեջ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր