ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +8 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Ջարաբլուսն ու մոտակա գյուղերը գրավված են թուրքերի կողմից». Գագիկ Համբարյան
15:20, 25.08.2016 | mamul.am
8302 | 0
Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքը, որը ռազմավարական նշանակություն ունի, ամբողջությամբ ազատագրվել է քրդական YPG-ի և PYD-ի զինյալներից ու գտնվում է թուրքական զորքերի վերահսկողության տակ... Թուրքական զորքերը նաև գրավել են քաղաքին մոտակա մի քանի գյուղեր ևս... Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին...
Զարմանալին այն է, որ բոլորին հայտնի էր, որ Ջարաբլուսը գտնվել է ոչ թե քրդական YPG-ի և PYD-ի զինյալների կողմից վերահսկողության տակ, այլ երկու տարի է վերահսկվում էր ԴԱԻՇ-ի կողմից... Հիմա, քաղաքը գրավելուց հետո Թուրքիայի վարչապետը ապատեղեկատվություն է տարածում... Ջարաբլուսը մինչև հիմա եղել է Թուրքիան և Սիրիայի տարածքում գործող ահաբեկչական խմբավորումների այն կարևոր կապող միջանցքերից մեկը, որով Հալեպում և նրա շրջակայքում գործող ԴԱԻՇ-ի, Ջեբհաթ ալ-Նուսրա-ի և այլ ահաբեկչական խմբավորումները Գազիանթեփ-Ջարաբլուս մայրուղով օգնություն էին ստանում Թուրքիայից... Բացի այդ այդ միջանցքը օգտագործվում էր նաև ԴԱԻՇ-ի կողմից մաքսանենգ նավթը Սիրիայից Թուրքական նավահանգիստներ տեղափոխելու համար...
Թուրքիայի վարչապետի ՍՈՒՏԸ մեկ նպատակ է հետապնդում... Անկարան ցանկանում է սիրիացի քրդերի և ԴԱԻՇ-ի ահաբեկիչներին նույնացնել...
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր