ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+27 °C
Անդրիաս Ղուկասյանը 27-րդ օրն է շարունակում է հացադուլը
12:15, 27.08.2016 | mamul.am
4227 | 0
«Անդրիասի հացադուլի 27-րդ օրն է, անզորություն եմ զգում, էս էն հարցն է, որ ինձնից կախված չի...», այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը:
Հիշեցնենք, որ Ղուկասյանը հացադուլի մասին հայտարարել է օգոստոսի 1-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ իր ձերբակալման դեմ բողոքի քննարկման ընթացքում: Ղուկասյանը հայտարարել է` իր նկատմամբ իրականացվող հետապնդումներն ակնհայտ քաղաքական են, ինքը քաղաքական բանտարկյալ է։ Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել 225-րդ հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգություններ կազմակերպելը):
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր