ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +18 °C Վաղը`+20 °C
«Մենք պետական փողերն ենք ծախսել այս առնետների վրա». Զիմբաբվեի նախագահի հրամանով ձերբակալվել է օլիմպիական թիմը
21:55, 28.08.2016 | mamul.am
15102 | 1

Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն հրամայել է ձերբակալել Ռիոյի օլիմպիական խաղերին մասնակցող բոլոր մարզիկներին՝ վերջիններիս ինքնաթիռի ժամանելուն պես։ Նշենք, որ Ռիոյի խաղերին հանդես է եկել Զիմբաբվեի 31 մարզիկ, ովքեր չեն կարողացել ոչ մի մեդալ նվաճել։ Նրանց լավագույն արդյունքը 8-րդ տեղն էր․

«Մենք պետական փողերն ենք ծախսել այս առնետների վրա, ովքեր իրենց մարզիկ են անվանում։ Եթե դուք պատրաստ չեք զոհաբերել ձեզ գոնե 4-րդ կամ 5-րդ տեղերի համար, ինչպես մեր հարևան Բոքսվանայի մարզիկները, ապա դուք ուղղակի վատնել եք մեր փողերը։ Եթե մեզ պետք լինեին մարդիկ, Բրազիլիա մեկնելու, մեր օրհներգը երգելու և դրոշը տանելու համար, մենք կուղարկեինք Զիմբաբվեի համալսարանի ուսանողներին»,- նշել է նախագահը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր