ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Շառլ Ազնավուրը կոչ է անում մերօրյա հերոսների թեկնածությունն առաջադրել «Ավրորա» մրցանակին
16:50, 29.08.2016 | mamul.am
5461 | 1
Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը կոչ է անում առաջադրել մերօրյա հերոսների թեկնածությունն «Ավրորա» մարդասիրական 2017 թվականի մրցանակին: Այս մասին տեղեկանում ենք մրցանակակաբաշխության ֆեյսբուքյան էջից:
«Ավրորա» մրցանակը նպատակ ունի ճանաչման արժանացնելու նրանց, որոնք վտանգի են ենթարկում սեփական կյանքն, առողջությունն, ազատությունն, որպեսզի փրկեն և օգնություն ցուցաբերեն այն մարդկանց, որոնք տառապում են մերօրյա ողբերգությունների, հատկապես՝ մարդածին աղետների ու մարդկայնության դեմ իրականացվող հանցագործությունների հետևանքով։
մրցանակի դափնեկրին տրվում է 100,000 ԱՄՆ դոլարի պարգև և նրան ոգեշնչած բարեգործական կազմակերպություններին 1,000,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելու հնարավորություն։
Թեկնածուների առաջադրումները սկսվել է հունիսի 1-ից, կշարունակվի մինչև սեպտեմբերի 9-ը:
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա երկրորդ մրցանակը կշնորհվի 2017 թվականի ապրիլի 24-ին Երևանում։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր