ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+20 °C
ԿԸՀ-ն չեղյալ է համարել ԸՕ փոփոխությունների օրինագիծը
16:55, 29.08.2016 | mamul.am
2368 | 0

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրված արտահերթ նիստում չեղյալ է համարել 2016թ. հունիսի 30-ին ԱԺ-ի կողմից ընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների օրինագիծը: ԿԸՀ–ն փոփոխությունների մասին որոշումը չի հաստատել, քանի որ նշված փոփոխությունների համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները, ըստ Կառավարության գրավոր պատասխանի, նշված ժամկետում հնարավոր չի եղել ապահովել։

Հիշեցնենք, որ եթե մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես չգա հայտարարությամբ այն մասին, որ անհրաժեշտ 16 մլն դոլարն առկա է տեխնիկական սարքավորումների և ծրագրային ապահովում իրականացնող քարտեր ձեռք բերելու համար, նախագիծը չեղյալ կհամարվի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր