ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Հրապարակվել են նոր Hyundai Solaris-ի առաջին պաշտոնական լուսանկարները
00:05, 01.09.2016 | mamul.am
6675 | 0

Չինական 58che պորտալը հրապարակել է նոր սերնդի Hyundai Venra (Ռուսաստանում այդ մոդելը վաճառվում է Solaris անվամբ) սեդանի սերիական տարբերակի առաջին պաշտոնական լուսանկարները: Մեքենայի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին Չենդու քաղաքում կայանալիք ավտոսրահում:
Ընթացիկ մոդելից սեդանը տարբերվելու է նեղ լուսարձակներով և ջերմափոխանակիչի սեղանաձև ցանցով:
Սրահում հայտնվելու են նոր երկգույն նստատեղեր, ինչպես նաև շարժիչի գործարկման կոճակ: Ակնկալվում է, որ մոդելի թոփային տարբերակների համար հասանելի կլինի սենսորային դիսփլեյով նոր մուլտիմեդիային համալիրը:
Հաջորդ Hyundai Solaris-ի ուժային ագրեգատների մասին տեղեկատվություն դեռևս չկա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր