ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+18 °C
«Սասնա ծռեր»-ի անդամների ընտանիքներին օգնելու համար հավաքվել է մոտ 700 դոլար և 30 հազար դրամ
15:50, 31.08.2016 | mamul.am
2176 | 0
«Սասնա ծռեր» բարեգործական հիմնադրամի ղեկավար Ֆելիքս Հայրապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ վերջերս բացված հիմնադրամի հաշվեհամարին փոխանցվել է 700 դոլար և 30 հազար դրամ: «Հավաքված գումարով ցուցաբերելու ենք իրավական, սոցիալական աջակցություններ, ինչպես նաև գումարը կօգտագործենք բժշկական աջակցութուն ցուցաբերելու համար»,- նշել է հիմնադրամի մեկ այլ անդամ, երգահան Եղիշե Պետրոսյանը: Նրա խոսքով` չպետք է աչքաթող արվի որևէ հալածյալ կամ տուժած: Կյուրեղյան եղբայրների հայրն էլ՝ Արմենակ Կյուրեղյանը, տեղեկացրել է, որ որպես ֆոնդի նախագահ` շատ ուշադիր հսկողություն է սահմանելու ցանկացած ծախսի և մուտքի վրա. «Ստեղծվելու է կայք, որտեղ ցանկացած մուտք օն-լայն երևալու է, նաև ցանկացած ծախս, բոլոր գործողությունները ուղղված են նրան, որ մեր ֆոնդի նկատմամբ վստահությունը լինի լիարժեք: Գումար փոխանցում են նրանք, ովքեր հնարավորություն ունեն, բայց շատ կարևոր է, որ մեր ժողովուրդը մասնակցի: Ես առաջարկում եմ, որ յուրաքանչյուրը որպես բարոյական աջակցություն ամեն ամիս 100 դրամ փոխանցի հաշվին»:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր