ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+22 °C
Դատարանը մերժել է Արմեն Լամբարյանի պաշտպանի միջնորդությունը
16:40, 31.08.2016 | mamul.am
1661 | 0
Արմեն Լամբարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է կալանավորման դեմ ներկայացված բողոքը: «Գործը քննվել է բավական արագացված կարգով»,-տեղեկացրել է պաշտպանը` հավելելով, որ իր պաշտպանյալը դատական նիստին չի մասնակցել` ցանկություն չունենալու պատճառով:
Հիշեցնենք, որ Արմեն Լամբարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի հատկանիշներով:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր