ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Մարդու իրավունքների պաշտպանի անձնակազմն այցելել է Անդրիաս Ղուկասյանին
22:25, 31.08.2016 | mamul.am
2680 | 0

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության մասնագետները 2016 թվականի օգոստոսի 31-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու կալանավորված անձ Անդրիաս Ղուկասյանին:
Այցելության ընթացքում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, Ղուկասյանի գրավոր համաձայնությամբ ուսումնասիրել են վերջինիս բժշկական փաստաթղթերը և ստացել դրանց պատճենները:
Անդրիաս Ղուկասյանը հայտնել է, որ օգոստոսի 27-ին ինքը ենթարկվել է արյան և այլ լաբորատոր հետազոտության, ինչի արդյունքում պարզվել է, որ իր կլինիկական ցուցանիշները գտնվում են նորմայի սահմաններում: Նշել է, որ 2016 թվականի օգոստոսի 29-ին իր կողմից հրավիրված բժշկի կողմից ենթարկվել է սոնոգրաֆիկ հետազոտության, վերցվել են համապատասխան նմուշներ, սակայն հետազոտությունների արդյունքները դեռևս չեն ստացվել:
Տեղեկացնում ենք, որ Ա.Ղուկասյանի հետ նախորդ առանձնազրույցների արդյունքները՝ կապված նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման և նրան կալանքի տակ պահելու հիմքերի հետ, արդեն իսկ ուղարկվել են քրեական հետապնդման մարմնին:
Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակի հարցը շարունակում է գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթ ուշադրության ներքո: Այսուհետ ևս ձեռնարկվելու են օրենքով նախատեսված բոլոր միջոցները նրա իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր