ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +19 °C Վաղը`+22 °C
«Մարդկայնությունն ինձ համար առաջնահերթ է». հնդիկ ըմբիշը հրաժարվել է մրցակցի որակազրկումից հետո իրեն բաժին հասած մեդալից
00:55, 01.09.2016 | mamul.am
8355 | 1

Ազատ ոճի հնդիկ ըմբիշ Յոգեշվար Դութը հրաժարվել է մրցակցի դրական դոպինգ-թեստի պատճառով իրեն բաժին հասած մեդալից։ Հիշեցնենք, որ 2013-ին մահացած Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Բեսիկ Կուդուխովի դոպինգ-փորձանմուշը, վերստուգումների արդյունքում, դրական արդյունք էր տվել, ինչի արդյունքում նրա մեդալը պետք է փոխանցվի հնդիկ ըմբիշին․

«Բեսիկ Կուդուխովը մեծ ըմբիշ է։ Ես հարգում եմ նրան՝ որպես մարզիկի։ Նրա թեստի՝ դրական լինելու մասին նրա մահից հետո հայտնի դառնալը ողբերգություն է։ Եթե հնարավոր է, պետք է թույլ տանք Կուդուխովին՝ պահպանել մեդալը։ Մարդկայնությունն ինձ համար առաջնահերթ է»,- նշել է մարզիկը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր