ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Այսօր Միխայել Բալաքի ծննդյան օրն է
14:05, 26.09.2016 | mamul.am
3108 | 0

Այսօր գերմանացի հայտնի ֆուտբոլիստ, Գերմանիայի ազգային հավաքականի նախկին ավագ Միխայել Բալաքի ծննդյան օրն է։ Լեգենդար ֆուտբոլիստը տոնում է ծննդյան 40-րդ տարեդարձը։ Բալաքը ծնվել է 1976 թվականի սեպտեմբերի 26-ին՝ Գյորլիցում։ Մարզական կարիերան սկսել է 1995 թվականին՝ հանդես գալով երկրորդ Բունդեսլիգայի «Հեմնիցեր» ակումբում։ 1997 թվականի ամռանը Բալաքը տեղափոխվել է «Կայզերսլաուտերն»։ 1999-ի գարնանը Բալաքը տեղափոխվել է Լևերկուզենի «Բայեր»։ 2002-ի ամռանը տեղի ունեցավ Բալաքի՝ «Բավարիա» տրանսֆերը։ 2006 թվականի աշխարհի առաջնությունից հետո Բալաքը տեղափոխվել է Լոնդոնի «Չելսի», որտեղ հանդես է եկել մինչև2010 թվականը՝ վերադառնալով Լևերկուզենի «Բայեր»։ 2012 թվականի հոկտեմբերի 2-ին Բալաքը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

Միխայել Բալաքը Գերմանիայի և Անգլիայի չեմպիոն և գավաթակիր է, աշխարհի առաջնության փոխչեմպիոն և բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր