ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+19 °C
Գաճաճների ընտանիքը հեքիաթային պսակադրություն է կազմակերպել
20:10, 25.09.2016 | mamul.am
10790 | 0

Բրիտանացիներ 26-ամյա Լաուրան և 37-ամյա Նեյթանը տառապում են գաճաճությամբ: Նրանք ծանոթացել են տարիներ առաջ` «Սպիտակաձյունիկը» ներկայացման ժամանակ, որտեղ խաղացել են թզուկների դերեր: Այժմ նրանց որդին` Նեյթան կրտսերը 2 տարեկան է: Օրերս զույգը հեքիաթային հարսանեկան արարողություն է իրականացրել, որտեղ նրանց որդին կատարել է ազապի դերը:

Լաուրան 127 սմ հասակ ունի, Նեյթանը` 119: Նրանք տառապում են տարբեր տեսակի գաճաճությամբ: Լաուրան հիվանդ է ախոնդրոպլազիայով, որը հանգեցնում է երկար ոսկրերի թերաճի: Իսկ Նեյթանը հիվանդ է փսևդոխոնդրոպլազիայով, երբ ախտահարվում են ոսկրերը, ինչն էլ ուղեկցվում է արտահայտված գաճաճությամբ` վերջույթների կարճությամբ: Ցավոք, նրանց որդին տառապում է գաճաճության այս 2 տեսակներով էլ: Հղիության ընթացքում ծնողներին նախազգուշացրել են այդ մասին և խորհուրդ տվել հեռացնել պտուղը, կանխատեսելով, որ երեխան մի քանի ժամ էլ չի ապրի: Սակայն ծնողները որոշել են, այնուամենայնիվ, ապրելու հնարավորություն տալ իրենց երեխային:

Հարսանիքը տեղի է ունեցել հայտնի հյուրանոցներից մեկում, հարսնացուն պսակադրության արարողությանը ներկայացել է 1000 դոլարանոց սպիտակ զգեստով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր