ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Կառավարությունը վարագույր է նախագահի պաշտոնը Սերժ Սարգսյանի կողմից Ռոբերտ Քոչարյանին փոխանցելու համար». Անդրիաս Ղուկասյան
17:15, 24.09.2016 | mamul.am
4518 | 1
«Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի» անդամ Անդրիաս Ղուկասյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է. «Ալեքսան Հարությունյանի նշանակումը նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում` հիմք է տալիս մտածելու, որ նոր կառավարությունը վարագույր է նախագահի պաշտոնը Սերժ Սարգսյանի կողմից Ռոբերտ Քոչարյանին փոխանցելու համար: Հայտնվելով աննախադեպ ճգնաժամի մեջ` հայկական քրեական օլիգարխիան ուղիներ է փնտրում կուտակած անօրինական հարստությունը փրկելու նպատակով: Հայաստանում սահմանադրական կարգ հաստատելու և ժողովրդի կյանքը բարելավելու համար պայքարող գործիչներն արդեն այսօր պետք է պատրաստ լինեն համախմբելու ուժերը, որպեսզի արտահերթ նախագահական ընտրությունների դեպքում թույլ չտան մեր երկիրը տապալող ուժերի վերարտադրությունը»:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր