ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Քննարկում ԱԺ-ում. ներկայացվեց «Կառավարության կառուցվածքի մասին» նախագիծը
17:30, 26.09.2016 | mamul.am
3723 | 0

«Նախատեսվում է Էկոնոմիկայի նախարարությունը անվանափոխել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, Տրանսպորտի և կապի նախարարությունը՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն: Առաջարկվում է Քաղաքաշինության նախարարությունը վերացնել»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ իր հերթին նշեց, որ ՀՀԿ-ն քննարկել է Սփյուռքի նախարարությունը Սփյուռքի և հայրենադարձության նախարարություն վերանվանելու հարցը. «Ֆունկցիա դնենք, ու դա շատ կարևոր է, որ ազգահավաքը լինի բոլորիս նպատակը: Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի, որ բոլոր հայերիս հայացքներն ուղղված լինեն մայր Հայաստանին, անկախ նրանից` մենք քանի միլիոն հայ ունենք»,- ասաց նա: Շարմազանովը նշեց, որ կա ևս մի պետություն` Իսրայելը, որ նման մեծ սփյուռք ունի, և կարելի է հենց այդ օրինակից օգտվել, և սա դարձնել պետության ռազմավարությունը: Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ ընդունելի է համարում վերջինի առաջարկությունը և խոստացավ, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ քննարկման առարկա կդարձնեն ու կառավարության որոշման մասին կհայտնեն կառավարության նիստի ժամանակ: «Հասկանում եմ` ինչ եք ուզում փոխանցել: Ֆունկցիոնալ առումով սա որոշակի փոփոխություն է մտցնելու: Այն մեսիջը, որն ուզում եք փոխանցել, ինձ համար միանգամայն ընդունելի է, և ես այն ընդունում եմ ի գիտություն: Այս փոփոխությունները պայմանավորված են նոր կառավարության կողմից որոշակի առաջնահերթությունների ընդգծմամբ, շեշտադրումների, առաջնայնությունների որոշակի մակարդակի բարձրացնելով կամ նոր մոտեցումների մեկնարկով»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր