ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Բաժանմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում մահանալու հավանականությունը վեց անգամ ավելանում է
22:05, 27.09.2016 | mamul.am
3876 | 0
Ըստ գիտնականների կողմից իրականացված հետազոտությունների՝ սիրելիից բաժանվելուց հետո առաջացած «կոտրված սրտի» ախտանիշը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ մարդկանց առողջության վրա: Գիտնականներն այդ հետազոտությունների արդյունքում եզրակացրել են, որ բաժանմանը հաջորդող առաջին ամսվա ընթացքում մարդկանց մոտ սրտի կաթվածի կամ սրտի անբավարարության ախտանիշի առաջացման հավանականությունը կրկնապատկվում է: Բացի այդ, ծանր կորուստն առաջացնում է ոչ միայն ընկճվածություն և ճնշվածություն, այլև իջեցնում է մարմնի դիմադրողականությունը ցանկացած տիպի հիվանդությունների հանդեպ, և արդյունքում օրգանզիմը չի կարողանում դիմանալ անգամ թեթև ցրտին: Այսպիսով՝ «կոտրված սրտի» ախտանիշը մարդկանց մոտ առաջացնում է այնպիսի իրավիճակ, որ վերջինների մոտ բաժանմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում մահանալու հավանականությունը վեց անգամ ավելանում է:
Այս երևույթով է բացատրվում նաև այն հանգամանքը, որ այրիացած շատ կանայք մահանում են իրենց ամուսնուն կորցնելուց ընդամենը մի քանի ամիս անց: Նույն երևույթը դիտվում է նաև կյանքի հավատարիմ ընկերուհիներին կորցրած տղամարդկանց մոտ. օրինակ՝ տաղանդավոր երգիչ Ջոնի Քեշը մահացել է 2003թ.՝ իր կնոջ՝ Ջունի մահվանից ընդամենը 4 ամիս անց:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր