ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Ամառը վերադառնում է». Գագիկ Սուրենյան
14:30, 29.09.2016 | mamul.am
20052 | 0
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ` հոկտեմբերի 1-ի ցերեկվանից սկսած Իրանի տարածքից մեր երկիր կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ: «Օդի ջերմաստիճանը 1-5-ն ընկած ժամանակահատվածում սեպտեմբերի 30-ի հետ համեմատ աստիճանաբար կբարձրանա մոտ 5-7 աստիճանով: Եթե վաղը Երևանում կանխատեսվում է +18...+20 աստիճան տաքություն, ապա արդեն հոկտեմբերի 4-5-ին Երևանում ջերմաստիճանը կհասնի +25...+27, իսկ Տավուշի և Սյունիքի ցածրադիր գոտիներում մինչև +30: Հոկտեմբերի առաջին տասնօրյակում օրերը հիմնականում կլինեն արևային և առանց տեղումների:
Իսկ հոկտեմբեր ամիսն ընդհանուր առմամբ կանխատեսվում է օդի ջերմաստիճանը նորմայի սահմաններում, տեղումների քանակը նորմայից պակաս, այսինքն սպասում ենք ավելի չոր հոկտեմբեր, քան սովորաբար լինում է մեր կլիմայական պայմաններում»:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր