ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+22 °C
Ռուսաստանը գլխավորել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը
14:50, 01.10.2016 | mamul.am
3688 | 0
Հոկտեմբերի 1-ից Ռուսաստանը նախագահելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն: Այս ամսվա ընթացքում կարող է ավարտվել ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարի ընտրության գործընթացը, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն: ԱԽ առաջին նիստը կկայանա հոկտեմբերի 3-ին, որում կկարգավորվի առաջիկա մեկ ամսվա աշխատանքային ծրագիրն: Այս պահին պլանավորված է մոտ 20 նիստ: Հիմնական թեմաներն են լինելու Աֆրիկայի հակամարտություններն՝ իրավիճակը Դարֆուրում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Մալիում, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում, Հարավային Սուդանում, ինչպես նաև մերձավորարևելյան հակամարտությունները Սիրիայում, Լիբանանում, Եմենում:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր