ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը սիրիահայության զանգվածային ներգաղթն է դեպի Հայաստան. ՀԽ
21:20, 01.10.2016 | mamul.am
3122 | 0
Սիրիայի Հալեպ քաղաքաղում ստեղծված կացությունը հղի է տեղի հայկական գաղութի վերջին տասնյակ հազար հայերին սպառնացող հումանիտար աղետի սպառնալիքով:
Հայաստանի կառավարող վարչախմբի հանցավոր անգործության և դավաճանական կեցվածքի պատճառով սիրիահայությունը հայտնվել է լքված պատանդի վիճակում: Կառավարական զորքերի ու ապստամբների զորաշարժերի և բախումների էական ակտիվացման, ինչպես նաև խաժամուժի լիակատար սանձազերծման պարագայում առաջին պլանում է հայտնվում սիրիահայերի ֆիզիկական գոյության հարցը:
Ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը մնում է սիրիահայության զանգվածային ներգաղթը դեպի Հայաստան: Մեր ազգային ճակատագրի համար բախտորոշ զարգացումների այս փուլում Հայաստանի ու արտերկրահայ բոլոր առողջ ուժերից պահանջվում է հավաքական քաղաքական կամքի դրսեւորում և դրա արդյունավետ պարտադրում ապազգային վարչախմբին` նրա ձեռքի տակ եղած լծակները սիրահայության տարհանման ու դեպի Հայաստան փոխադրման խնդիրների լուծման համար:
Այս գործընթացը քիչ թե շատ հաջող կերպով կազմակերպելու պարագայում պետք է հաշվի առնել, որ սիրիահայերը Հայաստան են գալու որպես փախստականներ, ուստի հարկ կլինի ամեն կերպ ապահովել նրանց նկատմամբ միջազգային իրավունքի համապատասխան նորմերի կիրառումը և ՄԱԿ-ի աջակցությունը:
Միեւնույն ժամանակ պետք է նաև նկատի ունենալ, որ սիրիահայերը, որպես հայրենիք և իրավունքներ կորցրած նախնիների հետնորդներ, կարող են որևէ այլ, առաջին հերթին` իրենց հայրենակիցների իրավազորության տակ գտնվող տարածքում համատեղ ապրելու և իրենց իրավունքները վերականգնելու հավակնություն ունենալ, ինչը հիմք կտա նրանց բնակեցնելու նաև Արցախի ազատագրված տարածքներում:
Հիմնադիր խորհրդարանը դատապարտում է Սիրիայում ռազմաքաղաքական իրավիճակի սրացմանն ուղղված քայլերը, իսկ հայությանը կոչ է անում գործել ազգային շահի գերակայության գիտակցմամբ և համազգային ինքնակազմակերպման միջոցով ապահովել սիրիահայության ներգաղթը դեպի հայրենիք:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարություն
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր