HIP ինստիտուտի մասնագետները ներկայացրել են Քեոփսի բուրգի նոր հետազոտությունները, որոնք իրականացվել են մյուոնային դետեկտորի միջոցով` 2016-ի հունիսին: Հետազոտողների խոսքերով` ստացված տվյալները վկայում են, որ գոյություն ունեն 2` նախկինում անհայտ դատարկութուններ բուրգի ներսում, որոնք կարող են լինել խցիկներ: Դատարկություններից մեկը գտնվում է մուտքի մոտ` հյուսիսային կողմում, երկրորդը` 105 մ բարձրության վրա` հյուսիսարևելյան կողմում: Դեռևս ապացույց չկա, որ դրանք իրար հետ կապ ունեն: |