ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+20 °C
Սիսիան, Սևան, Դիլիջան և Գյումրի քաղաքներն անդամակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ուսումնառող քաղաքների համաշխարհային ցանց»-ին
16:40, 20.10.2016 | mamul.am
3944 | 0
Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի ջանքերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ուսումնառող քաղաքների համաշխարհային ցանց»-ին անդամակցել են Հայաստանի 4 քաղաքներ` Սիսիան, Սևան, Դիլիջան և Գյումրի:
ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների և մասնավորապես` կրթությանը վերաբերող 4-րդ նպատակի իրականացումը խթանելու և այդ ուղղությամբ ուսումնառող քաղաքների կերտման լավագույն փորձի փոխանակման միջազգային հարթակ ստեղծելու նպատակով 2012 -ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից նախաձեռնվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ուսումնառող քաղաքների համաշխարհային ցանց»-ի (UNESCO Global Network of Learning Cities (GNLC)) ստեղծումը, որի մեկնարկը, վերջինիս մրցանակի հետ մեկտեղ, տեղի ունեցավ 2015թ. սեպտեմբերի 28-30-ը` Մեխիկոյում կայացած Ուսումնառող քաղաքների երկրորդ միջազգային գիտաժողովի աշխատանքների արդյունքում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ուսումնառող քաղաքների համաշխարհային ցանց»-ին անդամակցելիս քաղաքներին հնարավորություն է ընձեռվում օգտվել ցանցին անդամակցող այլ քաղաքների հետ տարբեր ոլորտներում համագործակցության յուրովի հարթակից: Անդամակցող քաղաքները նաև հնարավորություն են ստանում իրենց թեկնածությունները ներկայացնել երկամյակի կտրվածքով տրվող «Ուսումնառող քաղաք» մրցանակի համար, որը շնորհվում է ուսումնառող քաղաքի ստեղծման և կայացման գործում նշանակալի առաջընթաց գրանցած քաղաքներին:
Նշենք, որ անդամակցության հնարավորություն ունեն քաղաքային խորհրդի կամ ընտրված այլ մարմնի կողմից կառավարվող, առնվազն 10000 բնակիչ ունեցող վարչատարածքային այն միավորները, որոնք պատրաստ են որդեգրել ցանցի ուղեցուցային երկու փաստաթղթերի` «Ուսումնառող քաղաքների կառուցման Պեկինի հռչակագրի» և «Ուսումնառող քաղաքների հիմնական հատկանիշների» սկզբունքները և որոնց հայտերը կարժանանան Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հավանությանը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ուսումնառող քաղաքների համաշխարհային ցանց»-ին անդամակցելու համար հայտ կարող են ներկայացնել ուսումնառության գաղափարը խրախուսող և վերոնշյալ չափանիշներին համապատասխանող բոլոր ցանկացող քաղաքները:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր