ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Վարսեր գյուղում, որտեղ օրեր առաջ ավտովթարից մահացավ 18-ամյա ուսանողուհին, համայնքապետ են ընտրում
13:50, 23.10.2016 | mamul.am
4998 | 0
Այսօր Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղում համայնքի ղեկավարի վերընտրություն է: Այդ գյուղում հոկտեմբերի 2-ի ընտրությունների արդյունքները թիվ 23 ընտրատարածքային հանձնաժողովը չեղյալ էր հայտարարել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հենց այս գյուղի ուսանողական գազելը վթարի ենթարկվեց Երևան-Սևան ճանապարհին: Վթարի հետևանքով մահացավ Վարսեր գյուղի 18-ամյա ուսանողուհի Հռիփսիմե Գասպարյանը, ևս մի քանի ուղևորներ ստացան մարմնական տարբեր վնասվածքներ: Երթուղայինը պատկանում էր Վարսերի գյուղապետի թեկնածու Հուսիկ Սեդրակյանին, ով որոշել էր քարոզարշավի ընթացքում իր անձնական մեքենայով ուսանողներին տեղափոխել:
Նշենք, որ հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ընտրությունների հաշվարկների արդյունքում Վարսեր համայնքի ղեկավարի թեկնածու Զավեն Հարությունյանը հավաքել էր 421 ձայն, իսկ Հուսիկ Սեդրակյանը 420 ձայն: 36 քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր: Վերահաշվարկից հետո արձանագրվել էր, որ 418 ձայն հավաքել է Հուսիկ Սեդրակյանն, իսկ Զավեն Հարությունյանը` 419: Անվավեր էր ճանաչվել 40 քվեաթերթիկ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր