ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +10 °C ... +19 °C Վաղը`+20 °C
ՀՀ երկու քաղաքացիների սպանության համար կասկածվում է նրանց հայրենակիցը. ՌԴ ՔԿ
22:35, 24.10.2016 | mamul.am
11390 | 2
Նոր Մոսկվայում ՀՀ երկու քաղաքացիների` 1973թ. ծնված Էդուարդ Նշանյանի և 1970թ. ծնված Արմեն Իսրայելյանի սպանության համար Ռուսաստանի իրավապահ մարմինները կասկածում են ծագումով Հայաստանից այլ քաղաքացու, գրում է ria-ն` հղում անելով ՌԴ քննչական ծառայությանը:
«Քննիչները տեղեկատվություն ունեն կասկածյալի ինքնության մասին, որը նույնպես, ըստ նախնական տվյալների, ՀՀ քաղաքացի է»,- հայտնում է ՌԴ ՔԿ մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ ՌԴ-ում ՀՀ ՔԿ ներկայացուցիչ Իլյա Վարովը պարբերաբար տեղեկացնում է սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի ընթացքի մասին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ երկու քաղաքացիները սպանվել են 3-5 օր առաջ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5.45 մմ տրամաչափի 7 պարկուճ և 2 գնդակ։
Ձկնկուլ մականվամբ Արմեն Իսրայելյանն ու Ճուտ մականվամբ Էդուարդ Նշանյանը նախկինում աշխատել են ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մոտ: Երկու շաբաթ առաջ միասին մեկնել են ՌԴ: Դա եղել էր այն բանից հետո, երբ իրենց «հաշիվներն արդեն պարզել էին» Ալեքսանյանի հետ:
Աղբյուրը` ria.ru
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր