ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Հասարակական նշանակության տարածքներում հայտնաբերվել են ապօրինի գործունեություն իրականացնող խաղասրահներ. ԱԱԾ
17:30, 25.10.2016 | mamul.am
2581 | 2

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից, հանցագործությունների դեմ պայքարի գործառույթի իրականացման շրջանակներում, Երևան քաղաքի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում գտնվող հասարակական նշանակության տարածքներում հայտնաբերվել են օրինական գործող կազմակերպությունների քողի ներքո, առանց պետական գրանցման և լիցենզիայի ապօրինի գործունեություն իրականացնող խաղասրահներ:
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ նշված վայրերում տևական ժամանակ կազմակերպվել են շահումով խաղեր: Կազմակերպիչները հիմնական հաճախորդների հետ նախապես համաձայնեցրել են խաղերի անցկացման օրն ու ժամը, ապահովել մասնակիցների անհրաժեշտ թվաքանակ, այդ թվում՝ թույլ խաղացողներ գտնելու և ներգրավելու միջոցով, ինչպես նաև անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկել իրավապահ մարմիններից խաղերի անցկացման փաստը թաքցնելու ուղղությամբ: Բացի այդ, կազմակերպիչները մասնակիցներին ապահովել են խաղի համար անհրաժեշտ պարագաներով, կազմակերպել են նրանց ժամանցը և հյուրասիրությունը, իրականացրել շահումների հաշվառումը և բաշխումը:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող քրեական գործերով շահումով խաղերի կազմակերպիչներին մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար, որը զուգորդվել է պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով (ՀՀ քրեական օրենսգրքի 188 հոդվածի 3-րդ մաս): Ընթանում է նախաքննություն:

Ծանուցում.

Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր