ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +19 °C Վաղը`+18 °C
Արարատում ավտոմեքենան բախվել է ծառին. 19-ամյա վարորդը տեղում մահացել է, 3 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց
10:10, 27.10.2016 | mamul.am
3014 | 0

Հոկտեմբերի 26-ին, ժամը 01.15-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի ոստիկանության բաժանմունքի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայութունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի 34 MV 243 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. ավտոմեքենայի վարորդը (1997 թ. ծնված Դ. Վ.) տեղում մահացել է, իսկ ուղևորը (1996 թ. ծնված Ֆ. Մ.) ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Արարատ քաղաքի բժշկական կենտրոն։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ՝ 1995 թ. ծնված Ա. Գ.-ին և 2002 թ. ծնված Տ. Գ.-ին, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր