ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+30 °C
ԴԱԻՇ-ը Մոսուլի հարավում ծծմբի գործարան է հրկիզել. ծխի թունավոր ամպը մոտենում է Թուրքիային
14:25, 27.10.2016 | mamul.am
8261 | 1

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման անդամներն Իրաքի Մոսուլ քաղաքի հարավում ծծմբի գործարան են հրկիզել, ինչի հետևանքով թունավոր նյութեր են արտանետվել մթնոլորտ և բարձրացող ծուխը հսկա թունավոր ամպի տեսքով շարժվում է Թուրքիայի ուղղությամբ: Այս մասին գրում է թուրքական Sabah կայքը:

Թունավոր ամպը մոտենում է թուրքական Շրնաք և Մարդին նահանգներին: Բնակիչներին խորհուրդ է տրվում առաջիկա օրերին տնից դուրս չգալ, ամուր փակել դռներն ու լուսամուտները: Շըրնաքի և Մարդինի բնակիչները խուճապահար սկսել են սննդի և անհրաժեշտ իրերի պաշարներ կուտակել տներում:
Հաղորդվում է, որ թունավոր նյութերն ազդելու են ոչ միայն մարդկանց, այլև կենդանական աշխարհի վրա: Սպասվում է, որ մեծ վնասներ կկրի գյուղատնտեսական ոլորտը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր