ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +11 °C ... +18 °C Վաղը`+17 °C
Սերժ Սարգսյանը` «Սասնա ծռերի» և իր` վարչապետի պաշտոնում առաջադրվելու հնարավորության մասին
17:25, 27.10.2016 | mamul.am
18678 | 10
Аl Jazeera հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել Երևանում ՊՊԾ գնդի գրավման դեպքերի մասին` թեմայի շուրջ զրուցելով նաև ՀՀ նախագահի հետ: «Սասնա ծռերի անդամների առաջին պահանջը ոչ թե Սեֆիլյանին ազատ արձակելու, այլ նրան Հայաստանի դիկտատոր նշանակելու մասին էր: Երկրորդ պահանջն այն էր, որ ԼՂ բանակցություններում շատ կոշտ դիրքորոշում ունենանք ու ոչ մի միլիմետր հող երբեք չհանձնենք»,- ասել է նախագահը:
Ռեպորտաժում, ի թիվ այլ թեմաների, անդրադարձ է կատարվել նաև Սերժ Սարգսյանի` քաղաքական հետագա ծրագրերին: Մասնավորապես, պատասխանելով իր` վարչապետի պաշտոնում առաջադրվելու մասին հարցին, Սարգսյանն ասել է. «Ես շատ վաղ եմ համարում այդ խոսակցությունները վարելը, ինչո՞ւ. դա նույնն է, որ դեռևս ձուկը ջրում մենք սկսենք խոսել նրա օգտագործման մասին: Հաջորդ տարի ունենալու ենք ԱԺ ընտրություններ ու որպեսզի այդպիսի տարբերակ դիտարկենք, մեր կուսակցությունը պետք է ընտրություններին շատ լավ քվե ստանա»,- նշել է նա:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր