ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, պատրաստվում է կոռուպցիայի մասին «Սուպեր պապա» անվանումով ֆիլմ նկարել. «Չորրորդ իշխանություն»
09:55, 28.10.2016 | mamul.am
3061 | 0

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Բանից պարզվում է՝ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) պատրաստվում է կոռուպցիայի մասին «Սուպեր պապա» աշխատանքային անվանումով ֆիլմ նկարել:


«ՉԻ» - Ճիշտն ասած՝ փոքր-ինչ անսպասելի էր, որ Հակոբ Հակոբյանը որոշել է նաև վավերագրական ֆիլմ նկարել: Որովհետև եթե ֆիլմը կոռուպցիայի մասին է՝ անգամ դերասանների կարիք չկա: Կարելի է թաքուն նկարահանել մեր պաշտոնյաների աշխատանքային առօրյան և վերջ: Բայց մյուս կողմից էլ՝ լավ է, որ Հակոբ Հակոբյանը վերջապես զբաղվում է այն թեմայով, որին քաջածանոթ է. ի վերջո՝ ահագին ժամանակ հանրապետական է եղել և ներսից է ծանոթ թեմային:

Եվ այնուամենայնիվ՝ կարծում ենք, որ «Սուպեր պապա» ֆիլմը ոչ այնքան կոռուպցիայի մասին կլինի, որքան կոռուպցիայի դեմ պայքարի: Հակոբ Հակոբյանն ինքն է ասում, որ ֆիլմը կատակերգություն է լինելու»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր