ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Հոլիվուդի Փառքի պուրակում Շառլ Ազնավուրի անունով աստղ է տեղադրվել
11:45, 28.10.2016 | mamul.am
6835 | 2
Հոլիվուդի Փառքի պուրակում տեղադրվել է հայազգի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով աստղը:
«Զգացված եմ, որ ինձ հանձնեցիք այս աստղը: Ես հաճախ եմ Հոլիվուդ այցելում, շատ եմ աշխատել ԱՄՆ-ում՝ շոու-բիզնեսի հայրենիքում»,- ասել է շանսոնյեն:
Արարողության ժամանակ երգիչն իր ելույթում անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը. «Ես այսօր կարող էի լինել Թուրքիան ներկայացնող երգիչ, բայց ներկայացնում եմ Ֆրանսիան: Այս ամենը ցույց է տալիս, որ ցեղասպանության իմաստ չկա, քանի որ միշտ լինում են վերապրածներ»,- նշել է նա:
Ազնավուրին է հանձնվել Լոս Անջելես քաղաքի խորհրդանշական բանալին: Արարողությանը ներկա է գտնվել նաև Ձախ Հարութը:
Նշենք, որ այսօր` հոկտեմբերի 28-ին, «Pantages» թատրոնի հարևանությամբ նախատեսված է 92-ամյա երգչի համերգը։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր