ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ռուսաստանը 3 սուզանավ է մոտեցրել Սիրիայի ափերին. Sunday Times
12:20, 31.10.2016 | mamul.am
11117 | 0

Բրիտանական Sunday Times պարբերականը, հղում անելով Միացյալ Թագավորության ռազմածովային ուժերում ունեցած աղբյուրներին, հայտնում է, որ Սիրիայում «Ծովակալ Կուզնեցով» ավիակրի գլխավորությամբ գործող ռուսական ավիակիրների խմբին միացել է 3 սուզանավ: Բրիտանական ռազմածովային ուժերի փոխանցմամբ` այժմ Սիրիայի ափերին են գտնվում ՆԱՏՕ-ում «Ակուլա» իսկ Ռուսաստանում «Շուկա Բ» անվանումն ունեցող 2 բազմաթիրախային ատոմային դասի սուզանավ և 1 դիզել-էլեկտրական դասի «Կիլո» կամ «Վարշավանկա» սուզանավ: Բոլոր 3 սուզանավերը համալրված են «Կալիբր» տեսակի հրթիռներով: Լոնդոնի կարծիքով` սուզանավերը կիրառվելու են Սիրայում թիրախներ խոցելու համար:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Հյուսիսային նավատորմի ավիակիրները հոկտեմբերի կեսերից շարժվում են դեպի Միջերկրական ծով, որտեղ, ըստ նախնական տվյալների, մնալու են 5-6 ամիս: Այդ ժամանակ բրիտանական մամուլն իր մտահոգությունն էր հայտնել հնարավոր սադրանքների վերաբերյալ: ՆԱՏՕ-ն իր հերթին հայտարարել էր, որ նավերը կարող են կիրառվել Հալեպը ռմբակոծելու համար: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտել էր, թե ավիակիրները նախատեսված չեն Սիրիայի երկինքը պաշտպանելու համար, քանի որ այն արդեն պաշտպանված է ռուսական հակաօդային ուժերի կողմից և որ Միջերկրական ծովում միշտ էլ ռուսական նավատորմ է եղել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր