ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
«Ամեն ինչ ստուգել են, շատ էլ լավ են արել, թող ստուգեն». Գագիկ Ծառուկյան
00:18, 29.12.2023 | mamul.am
3937 | 1

«Կենտրոն» հեռուստատեսության եթերում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով իրեն վերագրվող` ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ դատախազության հարուցած գործի մասին, նշել է. «Բարոյական կողմը ես չեմ հասկանում, որ մարդն այսքան արել է իր երկրի համար, մտածել իր պատվի համար և նման գործ կա. ո՛չ պետական պաշտոնի եմ եղել, ոչ այլ գործ եմ ունեցել: Ամեն ինչ ստուգել են, շատ էլ լավ են արել, թող ստուգեն, ես շատ հանգիստ եմ, որտեղ ստուգումներ են արել, թղթապանակ են գտել, որտեղ եղել են բոլոր հաշվետվությունները, մենք խնդիր չունենք, հետո պարզ կլինի, թե որն է այս ամենի նպատակը»:

Նշենք, որ Ծառուկյանը և նրան փոխկապակցված անձինք անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի գործով: Դատախազությունը Գագիկ Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 86 մլրդ դրամ, 39 ընկերությունում բաժնեմաս և բաժնետոմս:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր